

# Event Details

- **Event Name**: ՎԵՐԵԼՔ ԱՐԱՐԱՏ ԼԵՌ և ԱՅՑԵԼՈՒԹՅՈՒՆ ՎԱՆԱ ԼԻՃ | Climbing mount Ararat and visiting Lake Van
- **Event Start and End Date**: Wed, 20 Aug, 2025 at 05:00 am – Tue, 26 Aug, 2025 at 10:00 pm
- **Event Description**: Բոլոր արկածասերներին հրավիրում ենք մասնակցել 2025 թվականի Արարատի վերելքին, որից հետո կայցելենք Վան։ Ճամփորդությունը 7 օր է՝ Օգոստոսի 20-26-ը։ 


? Օր 1-ին. Երևան-Ախալքալաք-Վրաց-թուրքական սահման-Անի-Բայազետ

Առաջին օրը մեր ուղևորությունը կանցնի Հայաստան - Վրաստան -Թուրքիա ճանապարհներով: Սկզբից կայցելենք հազար ու մի եկեղեցիների քաղաք՝ Անի: Անիում շրջելուց հետո կուղևորվենք Բայազետ։ Մասնակիցները կգիշերեն Բայազետի բարձրակարգ հյուրանոցում:

⛺️ Օր 2-րդ. Առաջին ճամբար (3300 մ)
Խումբը Բայազետից լեռնային մեքենաներով կբարձրանա 2200 մ դեպի Արարատ լեռը, որտեղից էլ կսկսվի քայլելու ճանապարհը:
4-5 ժամ քայլելուց հետո մասնակիցները կհասնեն 3300 մ բարձրության վրա տեղակայված առաջին ճամբարը, որտեղ էլ կգիշերեն վրաններում։

⛺️ Օր 3-րդ. Երկրորդ ճամբար (4100 մ)
Առավոտյան խումբը կբարձրանա դեպի 4100 մ բարձրության վրա գտնվող երկրորդ ճամբար, որտեղ, մասնակիցները` հանգստանալով, կպատրաստվեն հաջորդ օրվա վերելքին: Գիշերակացը կլինի 4100 մ բարձրության վրա տեղակայված ճամբարում:

? Օր 4-րդ. Վերելք դեպի գագաթ (5165 մ)
Գիշերը՝ ժամը 2:00-3:00 կսկսվի վերելքը դեպի Արարատի գագաթը: Երբ հասնենք գագաթ, լուսանկարվելուց և վերելքը նշելուց հետո կիջնենք 4100 մ բարձրության վրա գտնվող ճամբարը, այնուհետև 3300 մ վրա տեղակայված ճամբարը և կգիշերենք:

? Օր 5-րդ. Վերադարձ Բայազետի հյուրանոց
Նախաճաշից հետո մասնակիցները կիջնեն մինչև ստորոտ, այնուհետև կտեղափոխվեն դեպի Բայազետի հյուրանոց և մասնակիցներին կտրվի հանգստի ժամ:
Այդ օրը երեկոյան կնշենք վերելքը ? ?

? Օր 6-րդ. Բայազետ-Վան-Բայազետ
Առավոտյան խումբը կմեկնի Վան` ճանապարհին այցելելով Բերկրիի հիասքանչ ջրվեժը: Մասնակիցները կայցելեն Ախթամարի Սբ. Խաչ եկեղեցին և, ցանկության դեպքում, կլողան Վանա լճում։ Խումբը կմեկնի դեպի Տուշպա ամրոց (Վանի բերդ, 9-րդ դար մ.թ.ա.), որտեղ պահպանվել են Սարդուրի և Արգիշտի արքաների դամբարաններն ու սեպագրերը: Վանից կվերադառնանք Բայազետ և կգիշերենք:

? Օր 7-րդ. Բայազետ-Կարս-Երևան
Խումբը առավոտյան կուղևորվի Կարս, կտեսնի Կարսի բերդը և Սբ. Առաքելոց եկեղեցին, որից հետո կվերադառնանք Երևան:
Արարատ լեռան վերելքի ժամանակ մասնակիցների իրերը կտեղափոխվեն ձիերի միջոցով:

ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՆ ԱՐԺԵՔԸ՝ 950$


ԱՐԱՐԱՏԻ ՎԵՐԵԼՔԻ ՀԱՄԱՐ ԱՆՀՐԱԺԵՇՏ ՀԱՆԴԵՐՁԱՆՔԸ
պրոֆեսիոնալ լեռնային համազգեստ
թերմո հագուստ
2 ուսապարկ 60-70լ. և 20-35լ.
Ֆլիսե բլուզ
քայլարշավային ձեռնափայտեր
ձեռնոցներ 2 տեսակի (տաքացնող ֆլիսե և քամուց պաշտպանող)
դեղատուփ
արևապաշտպան քսուք
թերմոս
լեռնային պրոֆեսիոնալ կոշիկներ
տաք փոխնորդ հագուստ
անձրևապաշտպան բաճկոն
քնապարկ -2-ից -5 C ջերմաստիճանի համար
զանգապաններ
ձմեռային և ամառային գլխարկ
լեռնային արևային ակնոց
գլխի լապտեր
Լիցքավորիչ (powerbank)

Գինն իր մեջ ներառում է`
✅տրանսպորտի ծառայությունները
✅գիշերակացը բարձրակարգ հյուրանոցում
✅սնունդը լեռան վրա
✅2 ուղեկցորդի ծառայություն
✅խոհարարի ծառայությունը լեռան վրա
✅ծանր ուսապարկերի տեղափոխում ձիերով
✅վրանների, ներքնակների, կատվիկենրի տրամադրում




ԱՐԺԵՔԸ ՉԻ ՆԵՐԱՌՈՒՄ՝
անձնական հանդերձանքը
սնունդը ճանապարհորդության ընթացքում
վերելքի թույլտվություն ՝ 50$
վիզայի արժեքը՝ ՀՀ քաղաքացիների համար 
բոլոր տեսարժան վայրերի մուտքի տոմսերը

7⃣ պատճառ՝ ինչու բարձրանալ Արարատ լեռ ArmLand ակումբի հետ՝
1.?Ոլորտում 8 տարվա փորձ
Ակումբը 8 տարի անընդմեջ կատարում է լեռնային վերելքներ և արշավներ
2․? 5000+ լեռնային վերելքներ
Ակումբը 2015թ.-ից կատարում է 5000+ լեռնային վերելքներ, ինչպիսիք են Էլբրուսը, Արարատը, Կազբեկը
3.? Անվտանգություն
Ակումբի առաջնային սկզբունքներից է մասնակիցների անվտանգության ապահովումը
4․? 200-ից ավել դրական արձագանքներ
Ակումբի կազմակերպած արշավների մասին արձագանքները տեսնելու համար կարող եք անցնել հետևյալ հղումով?
https://www.facebook.com/pg/ArmlandAdventure/reviews/...
5 ․? Պրոֆեսիոնալ անձնակազմ
Մեր խմբերը ուղեկցում են բարձր պատրաստվածութուն և փորձառություն ունեցող լեռնային ուղեկցորդներ՝ Արտյոմ Մարտիրոսյանի գլխավորությամբ
6.? Նախապատրաստական աշխատանքներ
Մեր փորձառու անձնակազմը Ձեզ կօգնի լավագույնս նախապատրաստվել վերելքին։ Մենք օգնում ենք նաև անհրաժեշտ պարագաների ճիշտ ընտրության հարցում
7.? Հայաստանի Ալպինիզմի Ֆեդերացիայի կողմից տրվող սերտիֆիկատ։

Հաստատեք ձեր մասնակցությունը՝ զանգահարելով և գրանցվելով նախապես 044 88 00 58 հեռախոսահամարով կամ գրեք մեր ֆեյսբուքյան էջին։

?Նախքան արշավին մասնակցելը լրացրեք հետևյալ համաձայնագիրը՝
https://forms.gle/K9a9Xwf3aZo3eoPN8
Հարգանքներով՝ ArmLand զբոսաշրջային ակումբ

Մեր կայքը՝ www.armland.am

ֆեյսբուքյան էջ: https://www.facebook.com/ArmlandAdventure/

Ֆեյսբուքյան խումբ: 
https://www.facebook.com/groups/ArmLand/

Մենք Ինստագրամում:
https://www.instagram.com/armland_adventure_club
- **Event URL**: https://allevents.in/yerevan/ՎԵՐԵԼՔ-ԱՐԱՐԱՏ-ԼԵՌ-և-ԱՅՑԵԼՈՒԹՅՈՒՆ-ՎԱՆԱ-ԼԻՃ-|-climbing-mount-ararat-and-visiting-lake-van/200027842621845
- **Event Categories**: trips-adventures
- **Interested Audience**: 
  - total_interested_count: 31

## Ticket Details


## Event venue details

- **city**: Yerevan
- **state**: ER
- **country**: Armenia
- **location**: Ararat Mountain   Արարատ լեռ
- **lat**: 39.960806659092
- **long**: 44.49462890625
- **full address**: Ararat Mountain   Արարատ լեռ, Mrgavan, Yerevan, Armenia

## Event gallery

- **Alt text**: ՎԵՐԵԼՔ ԱՐԱՐԱՏ ԼԵՌ և ԱՅՑԵԼՈՒԹՅՈՒՆ ՎԱՆԱ ԼԻՃ | Climbing mount Ararat and visiting Lake Van
  - **Image URL**: https://cdn-az.allevents.in/events8/banners/74f3a9356e26954bb2b38bf69f599effc60e4dcb5dd7f0c0462c2a9d347b59f1-rimg-w1200-h675-dcf3f3f3-gmir?v=1755757345

## FAQs

- **Q**: When and where is ՎԵՐԵԼՔ ԱՐԱՐԱՏ ԼԵՌ և ԱՅՑԵԼՈՒԹՅՈՒՆ ՎԱՆԱ ԼԻՃ | Climbing mount Ararat and visiting Lake Van being held?
  - **A:** ՎԵՐԵԼՔ ԱՐԱՐԱՏ ԼԵՌ և ԱՅՑԵԼՈՒԹՅՈՒՆ ՎԱՆԱ ԼԻՃ | Climbing mount Ararat and visiting Lake Van takes place on Wed, 20 Aug, 2025 at 05:00 am to Tue, 26 Aug, 2025 at 10:00 pm at Ararat Mountain   Արարատ լեռ, Mrgavan, Yerevan, Armenia.
- **Q**: Who is organizing ՎԵՐԵԼՔ ԱՐԱՐԱՏ ԼԵՌ և ԱՅՑԵԼՈՒԹՅՈՒՆ ՎԱՆԱ ԼԻՃ | Climbing mount Ararat and visiting Lake Van?
  - **A:** ՎԵՐԵԼՔ ԱՐԱՐԱՏ ԼԵՌ և ԱՅՑԵԼՈՒԹՅՈՒՆ ՎԱՆԱ ԼԻՃ | Climbing mount Ararat and visiting Lake Van is organized by ArmLand.

## Structured Data (JSON-LD)

```json
[
    {
        "@context": "https://schema.org",
        "@type": "Event",
        "name": "ՎԵՐԵԼՔ ԱՐԱՐԱՏ ԼԵՌ և ԱՅՑԵԼՈՒԹՅՈՒՆ ՎԱՆԱ ԼԻՃ | Climbing mount Ararat and visiting Lake Van",
        "image": "https://cdn-az.allevents.in/events8/banners/74f3a9356e26954bb2b38bf69f599effc60e4dcb5dd7f0c0462c2a9d347b59f1-rimg-w1200-h675-dcf3f3f3-gmir?v=1755757345",
        "startDate": "2025-08-20",
        "endDate": "2025-08-26",
        "url": "https://allevents.in/yerevan/ՎԵՐԵԼՔ-ԱՐԱՐԱՏ-ԼԵՌ-և-ԱՅՑԵԼՈՒԹՅՈՒՆ-ՎԱՆԱ-ԼԻՃ-|-climbing-mount-ararat-and-visiting-lake-van/200027842621845",
        "location": {
            "@type": "Place",
            "name": "Ararat Mountain   Արարատ լեռ",
            "address": {
                "@type": "PostalAddress",
                "streetAddress": "Mrgavan",
                "addressLocality": "Yerevan",
                "addressRegion": "ER",
                "addressCountry": "AM"
            },
            "geo": {
                "@type": "GeoCoordinates",
                "latitude": "39.960806659092",
                "longitude": "44.49462890625"
            }
        },
        "eventAttendanceMode": "https://schema.org/OfflineEventAttendanceMode",
        "description": "Բոլոր արկածասերներին հրավիրում ենք մասնակցել 2025 թվականի Արարատի վերելքին, որից հետո կայցելենք Վան։ Ճամփորդությունը 7 օր է՝ Օգոստոսի 20-26-ը։ \n\n\n? Օր 1-ին. Երևան-Ախալքալաք-Վրաց-թուրքական սահման-Անի-Բայազետ\n\nԱռաջին օրը մեր ուղևորությունը կանցնի Հայաստան - Վրաստան -Թուրքիա ճանապարհներով: Սկզբից կայցե",
        "organizer": [
            {
                "@type": "Organization",
                "name": "ArmLand",
                "url": "https://allevents.in/org/armland/26216941"
            }
        ]
    }
]
```